Սեպտեմբեր 16, 2021 19:23 Asia/Tehran
  • Զախարովա. Ռուսաստանը ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ կապված իր դիրքորոշումը հասցրել է Բաքվին

Ռուսաստանը ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ կապված իր դիրքորոշումը հասցրել է Բաքվին: Այս մասին ամենշաբաթյա ճապազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը ըմբռնումով է մոտեցել այդ դիրքորոշմանը:

Զախարովան հավելել է, որ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից, սակայն պարզաբանել է, որ ԱԳՆ-ը մշտական կապ է պահպանում ադրբեջանցի գործընկերների հետ. «Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որոշ հատվածներում»:

Հիշեցնենք, որ Անկարան եւ Բաքուն վերջերս երեք համատեղ վարժանք են անցկացրել: Դրանցից մեկին՝ «Երեք եղբայր-2021»-ին Պակիստանի զինված ուժերի զինծառայողներ են մասնակցել։

news.am

 

Պիտակ