Սեպտեմբեր 16, 2021 21:20 Asia/Tehran
  • ԵՄ-ը տեղյակ չի եղել ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ավստրալիայի դաշինքի ստեղծման մասին

ԵՄ-ը տեղյակ չի եղել ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ավստրալիայի AUKUS անվտանգության ոլորտում դաշինքի ստեղծման մասին և այժմ փորձում է հավելյալ տեղեկություն ստանալ, հաղորդում է Reuters-ը։

«Մենք իրականում չենք տեղեկացվել այդ նախագծի կամ նախաձեռնության մասին։ Մենք այժմ գտնվում ենք մեր գործընկերների հետ կոնտակտի մեջ, որպեսզի հավելյալ տեղեկություն ստանանք»,-նշել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը դեռ խուսափում է այդ պակտի ստեղծման մասին հետագա մեկնաբանություններից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ը, Բրիտանիան Ավստրալիան անվտանգության նոր ձևաչափ են ստեղծում։

livenews.am

Պիտակ