Սեպտեմբեր 20, 2021 19:03 Asia/Tehran
  • Գուտերեշը նախազգուշացրել է ԱՄՆ -ի և Չինաստանի միջև սառը պատերազմի մեկնարկի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև նոր սառը պատերազմի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, անդրադառնալով առևտրի, ինտերնետի և ֆինանսական կանոնակարգման շուրջ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհին կարող է սպասվել նոր սառը պատերազմ, եթե երկու երկրները չբարելավեն իրենց հարաբերությունները: 

Գուտերեշը Չինաստանին և ԱՄՆ -ին կոչ է արել վերականգնել լարված հարաբերությունները և հավելել.«Չնայած տարաձայնություններին, երկու երկրները պետք է միասին աշխատեն՝ մարդու իրավունքների, տնտեսական խնդիրների, ինտերնետի,  Հարավային Չինաստանի ծովում անվտանգության և սեփականության իրավունքների, կլիմայի և առևտրի և տեխնոլոգիաների հարցերին առնչվող տարաձայնությունների լուծման շուրջ»:

Տարիներ շարունակ Վաշինգտոնը Չինաստանի հետ առճակատումը դրել  է ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնում, և Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը այս մրցակցությունը որակել է, որպես «դարի ամենամեծ աշխարհաքաղաքական փորձություն»:

Պիտակ