Սեպտեմբեր 21, 2021 09:03 Asia/Tehran
  • Ռուսաստան. Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան միջանցքի ստեղծման հարց չի քննարկվում

ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան միջանցքի ստեղծման հարց չի քննարկվում:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Երևանում է գտնվում Ռուսաստան-Հայաստան առևտրային համաժողովի շրջանակներում, երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում  հայտարարել է, որ խումբը ներկայումս քննարկում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային շրջափակումը վերացնելու հարցը:

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ավարտից և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որը հանդիպումներ է անցկացրել Մոսկվայում:

Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Երևանը  ցանկանում է  վերացնել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցության գծերի շրջափակումը, սակայն թույլ չի տա  կառուցել Նախիջևանը Ադրբեջանին միացնող միջանցք, որ կանցնի է իր տարածքով և կհասնի  Բաքու: