Սեպտեմբեր 21, 2021 11:51 Asia/Tehran
  • Գուտերեշ. Աշխարհը բազմաթիվ մարտահրավերներ է դիմագրավում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Աշխարհը երբեք այսքան մարտահրավերների չի դիմագրավել: Կլիմայական փոփոխություններից սկսած մինչև հակամարտություններն ու կովիդ-19-ի համաճարակը՝ բոլորն առավել քան երբևէ անհասանելի են դարձրել կայուն զարգացումը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի առավոտյան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է.«Մենք լավագույն միջոցն ունենք իրավիճակը բարելավելու համար, իհարկե այն կիրառելու դեպքում: Այդ միջոցը հենց այս պահն է, որն ապրում ենք: Ուրեմն հարկ է միավորվել մեզ և մեր մոլորակը փրկելու համար»:

Նշելով, որ կորոնավիրուսի համաճարկը դիմագրավելու մեր մոտեցումը շատ դանդաղ և անհավասար է եղել, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին կոչ է արել միավորվել գլոբալ պատվաստման նախագծի շուրջ և կրկնապատկել պատվաստանյութի արտադրումը:

Պիտակ