Սեպտեմբեր 21, 2021 12:50 Asia/Tehran
  • Շարունակվում է ԱՄՆ-ի և Բրիտանիայի ընչաքաղցությունը՝ Վիեննայի բանակցություններին Իրանի  վերադարձի համար

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում կայացած հանդիպմանը, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն, ԱՄՆ-ի և Բրիտանիայի արտգործնախարարները Իրանից պահանջել են վերադառնալ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցություններին:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  Նյու-Յորքում ԱՄՆ-ի և Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպման մասին հաղորդագրություն տարածելով, Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիզ Թրասն ու Անթոնի Բլինքենը պահանջում են Իրանում չհիմնավորված կերպով ձերբակալված ԱՄՆ-ի և Բրիտանիայի բոլոր քաղաքացիների ազատ արձակումը և Իրանի վերադարձը ՀԳՀԾ-ի թեմայով Վիեննայի բանակցություններին»:

Բրիտանիայի և ԱՄՆ -ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում Իրանում ձերբակալված Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության վերաբերյալ խոսքերը հնչել են այն պայմաններում, երբ Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​և գործադիր իշխանության տարբեր պաշտոնյաներ բազմիցս մերժել են Լոնդոնի և Վաշինգտոնի հայտարարությունն այն մասին, որ Իրանը կամայական և չհիմնավորված կերպով կալանավորել է որոշ անձանց::

Պիտակ