Սեպտեմբեր 21, 2021 13:22 Asia/Tehran
  • ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունը Թեհրանի դիվանագիտության հաղթանակն էր

Միջազգային հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողը նշել է, որ ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունը հաղթանակ էր Թեհրանի ինքնիշխանության և դիվանագիտության համար:

Հղում կատարելով «Վզգլյադ» օրաթերթին, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, Անդրեյ Կորտոնովն ասել է.«Այս որոշման հետ համաձայնվելը ցույց է տալիս, որ ՇՀԿ անդամ երկրները սատարում են Իրանին և չեն պաշտպանում ԱՄՆ-ի դիրքորոշումը»:

Նա նշել է, որ Իրանին որպես էներգետիկ ռեսուրսների խոշոր արտադրող ընդունելը կարող է խթանել Շանհայի կազմակերպության անդամ երկրներում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, քանի որ առանց Իրանի դժվար կլիներ ՇՀԿ տարածաշրջանի հյուսիս-հարավ երթուղիներով տրանսպորտային միջանցքներն ընդլայնելը:

Ի դեպ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինն այս առնչությամբ ասել է.«Իրանը պատմականորեն մեծ ազդեցություն է ունեցել իր հարևան Աֆղանստանի վրա, և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամները հասկանում են, որ Աֆղանստանի խնդիրը շատ բարդ է և շատ դժվար է այդ խնդիրը լուծել առանց Իրանի»:

Պիտակ