Սեպտեմբեր 23, 2021 08:24 Asia/Tehran
  • Ադրբեջանը հայտարարություն է տարածել ականեզրծման աշխատանքների վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանից հետ գրավված տարածքներում չեզոքացվել է հազարավոր ականներ և չպայթած զինամթերք:

Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի  պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանից հետ գրավված 11,900 հա հողատարածքում հայտնաբերել և վնասազերվծել է ավելի քան 16 հազար  ական և չպայթած զինամթերք:

Անցած տարի Լեռնային արաբաղի շրջանի ազատագրման վերաբերյալ հայտարարության մեջնախարարությունը նշել է. «Բանակի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են աշխատել թուրքական բանակի հետ` ազատագրված տարածքներում ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման ուղղությամբ»:

 Նախարարությունը հայտարարել է, որ ռազմական մեքենաների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար իրականացվում է  ճանապարհների, և աշխատանքներ են տարվում լեռնային շրջաններում նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն ավելի վաղ  հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում ազատագրված տարածքներումմ ականների պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել է 160 մարդ:

Պիտակ