Սեպտեմբեր 23, 2021 18:21 Asia/Tehran
  • Ճապոնիայում բացվել   է «Սրբազան պաշտպանության» թեմայով լուսանկարների  վիրտուալ ցուցահանդես

Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով, Ճապոնիայում Իրանի մշակութային կցորդության կողմից և Սրբազան պաշտպանության թեմայով ստեղծագործությունների պահպանման ու արժեքների տարածման հիմնադրամի և Իսլամական մշակույթի ու հաղորդակցության կազմակերպության համագործակցությամբ բացվել է լուսանկարների վիրտուալ ցուցահանդես:

Այս ցուցահանդեսում ներկայացվել են 87 լուսանկարներ պարտադրյալ պատերազմի տեսարանների, քաջարի մարտիկների ու նվիրյալների սխրագործությունների , պարտադրյալ պատերազմի տարբեր ասպարեզներում կանանց ներկայության վերաբերյալ: Ճապոներենով բացատրություններ են տրվել այդ տեսարանների մասին: 

Վիրտուալ ցուցահանդեսից բացի, Իրանի մշակութային կցորդության կողմից և ճապոնացի ռեժիսորի համագործակցությամբ,  հեռուստատեսությամբ ցուցադրվելու են Սրբազան պաշտպանության թեմայով երկու ֆիլմեր:

Ցուցադրվելիք ֆիլմերից է «Վիլայիհա»-ն, իսկ մյուսը վավերագրական ֆիլմ է:

1980 թվականի սեպտեմբերի 22-ին (Իրանական 1359 թվականի շահրիվար ամսի 31-ին) Սադդամի ռեժիմի ագրեսոր բանակը լայնամասշտաբ հարձակում սկսեց Իրանի դեմ՝ կիրառելով տարատեսակ զինտեխնիկա:  Սեպտեմբերի 22-ին Իրանում մեկնարկում է  Սրբազան շաբաթը:

 

Պիտակ