Սեպտեմբեր 26, 2021 18:33 Asia/Tehran
  • Պեսկովը հայտնել է Պուտին-Էրդողան բանակցությունների օրակարգը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ղրիմի վերաբերյալ Անկարայից հնչող հայտարարությունները չեն խաթարում Թուրքիայի նախագահի՝ Ռուսաստան կատարած բովանդակալից այցի հեռանկարները։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռուսաստան 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարի եթերում հայտնել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև սպասվող բանակցությունների թեմաները։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկելու են իրադրությունը Սիրիայում, ներառյալ Իդլիբը, որտեղ շարունակվում է կարգավորման գործընթացին խանգարող ահաբեկչական ակտիվությունը:

Պեսկովը նշել է, որ Պուտինն ու Էրդողանը բավականին վստահությամբ լի աշխատանքային հարաբերությունների մեջ են, որոնք տրամադրում են լուրջ բանակցությունների:

«Մեր երկու երկրների նախագահները իսկապես բավականին վստահությամբ լի աշխատանքային, շատ լավ և լուրջ բանակցությունների տրամադրող հարաբերություններ ունեն»,-ասաց Պեսկով։

Ղրիմի վերաբերյալ Անկարայից հնչող հայտարարությունները չեն խաթարում Թուրքիայի նախագահի՝ Ռուսաստան կատարած բովանդակալից այցի անցկացման հեռանկարը, ընդգծել Է Պեսկովը՝ նշելով, որ նախագահները քաղաքական կամք են դրսևորել՝ երկարատև բանակցությունների ընթացքում համաձայնության գալու համար:

 

https://armeniasputnik.am/