Սեպտեմբեր 27, 2021 17:27 Asia/Tehran
  • Ադրբեջանում տեղի է ունեցել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված արարողություն

44-օրյա ղարաբաղյան պատերազմի տարելիցին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անցել է պատմության գիրկը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռուստատեսային ելույթում ասել է.«Երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է, և չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով առանձին միավոր: Այդ բոլոր տարածքները կազմում են  Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջությունը»:

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, Ալիևը հավելել է.«Հայաստանում մոլեգնող հակաադրբեջանական ալիքն ու իսլամաֆոբիան հասել են հոգեկան հիվանդության մակարդակի, և դրա հետևանքներն ակնհայտ են դառնում, և դա վտանգավոր հարց է»:

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը սկսվեց անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին և ավարտվեց 44 օր հետո ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ:

Ըստ համաձայնագրի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մի մասը, ինչպես Շուշին և այլ տարածքներ, անցավ Բաքվի վերահսկողության տակ:

Այնուամենայնիվ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանմանային հարցում դեռ կան տարաձայնություններ, իսկ սահմանին, երկու երկրների զինվորականների միջև պարբերաբար գրանցվում են բախումներ:

Պիտակ