Սեպտեմբեր 27, 2021 20:19 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահը դրական է գնահատում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դրական է գնահատում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը։ Այս մասին նա ասել է Անադոլու գործակալությունը տված հարցազրյցում։

«Իհարկե, կան հարցեր, որոնց նկատմամբ կան պահանջներ։ Առաջին հերթին, դա կապված է մեր հողեր օտարերկրացիների անօրինական այցերին։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը, քանի որ Ղարաբաղը մեր տարածքն է։ Ոչ մի արտասահմանցի կամ տրանսպորտային միջոց չեն կարող մուտք գործել այդ տարածք առանց մեր թույլտվության։ Սակայն ես կարող եմ ասել, որ այդ հարցը լուծված չէ 100 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ Ղարաբաղ անօրինական մուտքը օտարերկրյա քաղաքացիների կողմից քչացել է։ Ուզում եմ նաեւ նշել, որ մեր քաղաքականության եւ համառության շնորհիվ հաջողվեց վերջ դնել դրան։ Սակայն, իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի լիարժեք պահպանեին մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։ Տվյալ դեպքում այնտեղ ծառայություն անցնող անձինք եւս պետք է իրենց գործունեությունն իրականացնեն տվյալ հայտարարություններին համապատասխան»,-ասել է նա։

News.am

 

 

Պիտակ