Հոկտեմբեր 05, 2021 17:58 Asia/Tehran
  • Ֆրանսիացիները բողոքում են կառավարության տնտեսական քաղաքականության դեմ

Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունները հոկտեմբերի 5-ը հայտարարել են կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ գործադուլների և համազգային բողոքի օր:

Ֆրանսիական արհմիությունների կոչը հնչել է այն դեպքում, երբ այս երկրում 18 ամիս առաջվանից կորոնավիրուսի համավարակի պատճառով հանրահավաքները սահմանափակված էին:

Գնաճը,  էներգակիրների սակագների բարձրացումը և ցածր աշխատավարձերը նշվում են որպես գործադուլների և համընդհանուր բողոքի հիմնական պատճառ և իհարկե դրանց գումարած Մակրոնի կառավարությանը կենսաթոշակային օրենքի ընդունումը, որն ունի բազմաթիվ ընդդիմադիրներ:

Ֆրանսիայի համընդհանուր գործադուլը տեղի է ունենում այն դեքպում, երբ հաջորդ տարի երկրում կանցկացվեն նախագահական ընտրություններ:

Ըստ հայտարարությունների՝ ողջ Ֆրանսիայում հանրահավաքների ու բողոքի ցույցերի թիվը կհասնի 200-ի:

Բողոքի ցույցի կազմակերպիչները Ֆրանսիայի կառավարության աշխատակիցներին և հասարակական տրանսպորտի տարբեր ոլորտներին կոչ են արել միանալ գործադուլներին և բողոքի ցույցերին:

Պիտակ