Հոկտեմբեր 13, 2021 12:01 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն. Միջուկային օբյեկտների վրա հարձակումը պետք է դատապարտվի

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անդրադառնալով Իրանի միջուկային գիտնականների սպանությանը և միջուկային օբյեկտների դեմ իրականացված դիվերսիոն հարձակումներին, պասիվ և ուշացած դիրքորոշում է հայտնել, նշելով. «Միջուկային օբյեկտների դեմ ցանկացած հարձակում պետք է դատապարտվի»:

Ռաֆայել Գրոսսին Energy Intelligence Journal- ին տված հարցազրույցում ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսն այդ կապակցությամբ  շատ հստակ դիրքորոշումէ  արտահայտել՝ մի քանի բանաձևեր ընդունելով: նա հավելել է, որ  միջուկային օբյեկտների դեմ ցանկացած  հարձակում պետք է դատապարտվի:

Նաթանզի միջուկային օբկեկտիում իրականացված դիվերսիիայից  հետո, Վիեննայում Իրանի դեսպան և միջազգային կազմակերպություններում մշտական ​​ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է. «Գործակալության գլխավոր տնօրենից պահանջվել է հստակ դիրքորոշում արտահայտել  Նաթանզի վրա հարձակման վերաբերյալ և դատապարտել այդ ահաբեկչական գործողությունը»:

 ՄԱԳԱՏԷ -ի կանոնադրության համաձայն,   բացի  վերահսկողական դերից, գործակալությունը պատասխանատու է իր անդամների միջուկային կարողությունների պահպանման և դրանց կրած ցանկացած վնասի համար: Սակայն ՄԱԳԱՏԷ -ն չի կատարել այս կապակցությամբ իր պարտավորությունը և անտեսել է Իրանին: Փաստն այն է, որ ՄԱԳԱՏԷ -ն և նրա անդամ երկրները երբեք պատշաճ կերպով չեն արձագանքել ահաբեկչական գործողություններին, ինչպիսիք են Նաթանզի  դիվերսիան և իրանցի միջուկային գիտնական  Ֆախրիզադեի սպանությունը:

Պիտակ