Հոկտեմբեր 13, 2021 17:54 Asia/Tehran
  • Ադրբեջաննն ազատ է արձակել երկու իրանցի վարորդներին

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց, Բաքուն ազատ է արձակել երկու իրանցի վարորդներին: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ,  Գորիս-Կապան ճանապարհահատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունն անհիմն պատճառներով ձերբակալել էր դեպի Հայաստան շարժվող իրանական երկու բեռնատարների վարորդներին: