Հոկտեմբեր 14, 2021 17:35 Asia/Tehran

Սոցիոլոգիայի պրոֆեսորին Պաղեստինի ժողովրդին աջակցելու և Սիոնիստական ​​ռեժիմին հակառակվելու համար պաշտոնից հեռացնելու Բրիստոլի համալսարանի որոշումը զայրացրել է Բրիտանիայի խոսքի ազատության ակտիվիստներին:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ամբողջ աշխարհում խոսքի ազատության կողմնակիցները դատապարտել են Բրիտանիայի Բրիսթոլի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Դեյվիդ Միլլերին աշխատանքից ազատելու որոշումը և զգուշացրել,  որ եթե համալսարանը ենթարկվի Սիոնիստական ​​ռեժիմի բռնակալական պահանջներին ապա բոյկոտի կենթարկվի:

Բրիտանիայի մարդու իրավունքների իսլամական հանձնաժողովը, դատապարտելով պաղեստինյան կողմնակիցների ցանկացած ճնշում, հայտարարել է, որ Դեյվիդ Միլլերը Սիոնիստական ​​ռեժիմի ընդդիմադիրներից է և պայքարում է Պաղեստինի ժողովրդի իրավունքների համար:

Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի պաշտոնյաները հեռացրել են Միլլերին Սիոնիստական ​​ռեժիմի դեմ արտահայտվելու  պատրվակով: