Հոկտեմբեր 14, 2021 18:07 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է  թշնամական դիրքորոշում ունենալ Ռուսաստանի դեմ

ԱՄՆ -ն Ռուսաստանին չի հրավիրել կիբերսպառնալիքների դեմ պայքարին նվիրված վիրտուալ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, ամերիկացի մի պաշտոնյա ասել է.«Ռուսաստանին չեն հրավիրել մասնակցելու 30 երկրների վիրտուալ գագաթնաժողովին, որը նվիրված է կիբերսպառնալիքների դեմ պայքարի ուղիների քննարկմանը»:

Նախատեսվում է առաջիկա շաբաթներին 30 երկրների մասնակցությամբ  անցկացնել վիրտուալ հանդիպում աճող կիբեր սպառնալիքների և   Ransomware՝ դրամաշորթ ծրագրերի վերաբերյալ:

ԱՄՆ-ն վերջին ամիսների ընթացքում ենթարկվել է խոշոր  կիբերհարձակումների՝ որոնց համար մեղադոում է  Ռուսաստանին:

Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները:

Պիտակ