Հոկտեմբեր 15, 2021 10:32 Asia/Tehran
  • Ռուսաստանում ակնոց են ստեղծել զինվորների համար, որոնք օգնում են տեսնել ավելին

Ակնոցները թույլ են տալիս տեսնել տեղանքի պատկերն անօդաչու թռչող սարքից։

Զինծառայողների համար համալրված իրականությամբ ակնոցները մշակել են Նովոսիբիրսկի սարքաշինական գործարանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով պաշտպանական արդյունաբերական համալիրում իր աղբյուրին։

«Ակնոցները թույլ են տալիս տեսնել հրամանատարությունից եկած լրացուցիչ տեղեկատվությունը, էլեկտրոնային նշան հաղորդել, հեռարձակել տեսապատկեր, օրինակ՝ տեղանքի պատկերը անօդաչու թռչող սարքերից», — ասել է գործակալության զրուցակիցը:

Նորարարությունը կարող է համալրվել գիշերային լուսավորության և ջերմային համակարգով:

 armeniasputnik.am

Պիտակ