Հոկտեմբեր 15, 2021 12:36 Asia/Tehran
  • Չավուշօղլուն Անկարայում հանդիպել  է թալիբների պաtվիրակության հետ

Թուրքիայի ԱԳ նախարարը Անկարայում հանդիպել է թալիբների պարվիրակության անդամներին և նրանց հետ քննարկել Աֆղանստանի խնդիրները:

«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ, թալիբների պատվիրակության հետ հանդիպումից հետո, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Թալիբները ողջունում են աֆղան փախստականների վերադարձը երկիր և աջակցում նրանց»:

Հինգշաբթի օրը,  «Թալիբանի» ԱԳ նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթթաղիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրները և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:

Ըստ հաղորդման, այսօր  պատվիրակություն կհանդիպի մի շարք թուրք պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի տարածաշրջանային խնդիրները:

Պիտակ