Հոկտեմբեր 16, 2021 08:41 Asia/Tehran
  • Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ ռազմական կցորդը

ՌԴ պաշտպանության նախարարությունը կանչել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդին`բողոքելու ամերիկյան նավի կողմից Հեռավոր Արևելքում ռուսական տարածքային ջրերին մոտենալու և երկրի ծովային սահմանը հատելու փորձի կապակցությամբ:

ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, ՌԴ պաշտպանության նախարարությունը, Մոսկվայում ԱՄՆ ռազմական կցորդին է փոխանցել Մոսկվայի բողոքը՝ եռավոր Արևելքում` Պետրոս Մեծ ծոցում ամերիկյան Chafee  էսկադրոնային ավիակիր նավի հետ կապված  միջադեպի վերաբերյալ և նախազգուշացրել  ամերիկացի նավաստիների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ:

Նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան նավը  Ճապոնիայի ջրերից փորձել է հատել Ռուսաստանի պետական ​​սահմանը :

Ինչպես հաղորդում է Մոսկվայից ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,  ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է. «Ամերիկյան  Chafee նավը, Հեռավոր Արևելքում գտնվող Պետրոս  Մեծ ծոցում, փորձել է հատել Ռուսաստանի ծովային սահմանը և մտնել ՌԴ տարածքային ջրեր»:

Ամերիկյան նավին է մոտեցել ռուսական «Ադմիրալ Տրիբուց» նավը, որի կողմից հնչեցված մի քանի նախազգուշացումներից հետո, ամերիկյան նավը փոխել է իր ընթացքը: Հատկանշական է, որ ամերիկյան նավը գտնվում էր ռուսական նավից 60 մետր հեռավորության վրա: