Հոկտեմբեր 16, 2021 19:04 Asia/Tehran
  • Չինաստանը գործարկել է ամենատևական տիեզերական առաքելությունը

Չինաստանը Գանսու նահանգի մեկնարկային հարթակից բարեհաջող արձակել է Շենչժոու-13 տիեզերանավը, որում գտնվում է 3 մարդ։ Չինացի տիեզերագնացների համար առաքելությունը կլինի ռեկորդային երկար, կտևի 6 ամիս։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Արձակումը կատարվել է Չանչժեն-2F հրթիռակրի օգնությամբ։

Նախկինում Չինաստանի ամենաերկար առաքելության ժամկետը կազմել է 3 ամիս։

Արձակումից 6․5 ժամ հետո տիեզերանավը միացել է տիեզերակայանի բազային մոդուլին։

Լիարժեք ուղեծրային կայանի ստեղծումը պետք է ավարտվի 2022 թվականին։ Դեպի բազային մոդուլ ծրագրվում է ևս 6 արձակում։ Նախատեսվում է բազային մոդուլին կցել երկու լաբերատոր մոդուլ։

1in.am

 

Պիտակ