Հոկտեմբեր 17, 2021 18:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ուղևորների աչքի առաջ  տղամարդը բռնաբարել է մի կնոջ

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի միջքաղաքային գնացքում, ուղևորների աչքի առջև տղամարդը բռնաբարել է մի կնոջ, ինչը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել:

Ինչպես  փոխանցում է Deutsche Welle- ն, միջադեպը հետաքննող ոստիկանության աշխատակից Թիմոթի Բերնհարթն երևույթը ընդհանուր առմամբ «մտահոգիչ» է անվանել, քանի որ ակնհայտորեն շատ քաղաքացիներ անտարբեր են նման հանցագործությունների նկատմամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ գնացքի վագոնում մի քանի մարդ է եղել և, ամենայն հավանականությամբ նրանք հանցագործության ականատես են եղել, սակայն չեն արձագանքել:

Բերնհարտի խոսքով՝  ոստիկանությունը ուսումանսիրում է գնացքի տեսախցիկների ինֆորմացիան, իսկ միջադեպի մանրամասները դեռ հնարավոր չէ հրապարակել:

35-ամյա հանցագործը  ձերբակալվել է, իսկ բռնաբարության զոհը տեղափոխվել է հիվանդանոց:

Պիտակ