Հոկտեմբեր 17, 2021 18:51 Asia/Tehran
  • ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպան

««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». ասել է Լոնդոնում ՌԴ դեսպանն:

«Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկմանը, հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը, գրում է riafan.ru-ն:

Դիվանագետի խոսքով՝ այժմ գազատարը լիովին պատրաստ է շահագործման. սպասվում է Գերմանիայից շահագործման թույլտվություն:

«Հենց որ դա տեղի ունենա, բնականաբար, գազամատակարարումը կիրականացվի այս խողովակաշարով», - ասել է Կելինը լրագրողներին:

tert.am

Պիտակ