Հոկտեմբեր 18, 2021 12:47 Asia/Tehran
  • Հին Օլիմպիայում կվառվի Պեկինի Օլիմպիական խաղերի կրակը

Հունական Օլիմպիա ավանում կվառվի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմության մեջ երկրորդ անգամն է, որ կրակի վառման արարողությունը կանցկացվի առանց հանդիսականների ներկայության: Այն պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայով: Հույն լեռնադահուկորդ Յոաննիս Անտոնիուն 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի առաջին ջահակիրն է լինելու: 

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Պեկինն առաջին քաղաքն է պատմության մեջ, որը ընդունել է թե ձմեռային,թե ամառային խաղերը: Խաղերին կմասնակցեն 4000-ից ավել մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ:

 

 

 

 

Պիտակ