Հոկտեմբեր 18, 2021 18:39 Asia/Tehran
  • ՀԱՊԿ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստանի հարավում. Հայաստանից եւս զինվորականներ են մասնակցում

ՀԱՊԿ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստանի հարավում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Ֆարիդուն Մախմալիզոդին:

 

Նա նշել է, որ հոկտեմբերի 18-ից 23-ը Տաջիկստանի զինված ուժերի «Մոմիրակ» եւ «Հարբմայդոն» զորավարժարաններում «Մարտական ​​եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում «Էշելոն-2021» հատուկ վարժանքներ , «Որոնում-2021» -ը եւ համատեղ «Փոխազդեցություն -2021» զորավարժություններ տեղի կունենան։

Աֆղանատաջիկական սահմանի մոտ վարժանքները կանցկացվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությունների շրջանակում ՀԱՊԿ հավաքական ուժերի խումբը կմշակի սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման եւ անցկացման խնդիրները ՝ կապված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մարտիկների կողմից Տաջիկստանի տարածք ներթափանցելու փորձերի հետ:

Զորավարժությունները կղեկավարեն Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էմոմալի Սոբիրզոդան եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

operativ.am

Պիտակ