Հոկտեմբեր 19, 2021 08:05 Asia/Tehran
  • Արիե Գութը խոստովանել է, որ Ալիևը Harop ԱԹՍ-ի հետ լուսանկարվել է սիոնիստների հորդորով

Բաքվի կառավարության սիոնիստ խորհրդական Արիե Գութը մեծ գոհունակություն է հայտնել իսրայելական Harop անօդաչուի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարվելու կապակցությամբ:

«Ես շատ ուրախ էի, որ Իլհամ Ալիևը լուսանկարվեց Harop հետ: Այս քայլի ուղերձն այն էր, որ անկախ բոլոր հայտարարություններից, Բաքվիօ ու Իսրայելի հարաբերությունները շարունակվելու են»,- Ալիևի մանկական քայլի մասին ադրբեջանական «Լաֆ» հեռուստաալիքին ասել է Արիե Գութը:

Նա նշել է. «Ես չեմ կարող խոսել ռազմական հարցերի մասին, որովհետեւ դրա իրավունքը չունեմ: Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, կարող եմ ասել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն, և Իսրայելում կբացվի Ադրբեջանի  դեսպանությունը»:

Բաքվի կառավարության սիոնիստ խորհրդականը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմում  առանց Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ներկայության անկարող ու անօգնական կլիներ, հավելելով. «Եթե ​​մի կողմից այս պատերազմում հաղանակը  Ադրբեջանի  սպաներինն էր, ապա մյուս կողմից իսրայելական տեխնոլոգիայի հաղթանակն էր: Այդ մասին անթաքույց  հայտարարում է նաև Ադրբեջանի նախագահը»: