Հոկտեմբեր 20, 2021 10:20 Asia/Tehran

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրապարակած զեկույցումա սվում է, որ հրամանատարների, անձնակազմի անարդյունավետ գործողությունները եղել են 2020 թվականի հուլիսին USS Bonham Richard նավի վրա բռնկված հրդեհի պատճառը:

Ինչպես հաղորդում է Associated Press- ը, ԱՄՆ ռազմածովային ուժերը կարծում են, որ հրդեհը կարելի էր կանխել:

Ավելի վաղ, ԱՄՆ ռազմածովային ուժերը հրդեհի բռնկման մեջ մեղադրել էին մի նավաստու, սակայն վերջին զեկույցում հրապարակվել են ավելի քան 36 սպաներ և նավաստիների անուններ, որոնց սխալների հետևանքով նավը խորտակվել է:

Զեկույցն անդրադարձել է ուսուցման, համակարգման, հակահրդեհային պատրաստվածության և, ընդհանուր առմամբ, հրամանատարական անձնակազմի թերացումներին:

Անցյալ տարի  հուլիսի 12-ին,  Սան Դիեգոյի ափերի մոտ, կասկածելի պայմաններում հրդեհ բռնկվեց USS Bonham Richard ռազմանավի վրա: Փրկարարներին հաջողվեց մարել կրակը, երբ նավի մեծ մասն ավերվել էր: