Հոկտեմբեր 20, 2021 15:58 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը քննադատել Է AUKUS-ի գործարքը

Մյուս երկրները կարող են հետեւել Ավստրալիայի օրինակին եւ միջուկային սուզանավեր ձեռք բերել, կարծում Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա կարծիքով, «չի կարելի բացառել (այն բանի հավանականությունը), որ մյուս երկրները կհետեւեն AUKUS-ի նախադեպին եւ կսկսեն իրականացնել միջուկային սուզանավեր ձեռք բերելու իրենց պլանները: Ինչպես նշել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը, այս իրադրության մեջ որպես սահմանափակող գործոն հանդես են գալիս տեխնոլոգիական դժվարությունները նման սուզանավեր ստեղծելու ժամանակ:

«Ես արդեն աշխատանքային խումբ եմ ստեղծել (ՄԱԳԱՏԷ-ի) տեսուչի շրջանակներում, որի կազմում տեղ են գտել երաշխիքների հարցերով շատ հմուտ տեսուչներ եւ իրավաբանական փորձագետներ՝ այդ հարցն ուսումնասիրելու համար»,-Վաշինգտոն այցի շրջանակներում նշել Է Գրոսիին: Նրա խոսքը հաղորդում Է Guardian թերթը: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ընդգծել Է, որ անհրաժեշտ են պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում Ավստրալիայի կողմից ստացված տեխնոլոգիաները եւ նյութերը կտարածվեն դրանց պատշաճ օգտագործման երաշխիքով: Գրոսին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ խոսակցության ընթացքում բարձրացրել Է միջուկային զենքի տարածում թույլ չտալու թեման՝ AUKUS-ի համատեքստում:

«Մենք պատրաստվում ենք շուտով… պաշտոնական հանդիպում անցկացնել եռակող կամ այլ ձեւչափով»,-թերթը մեջբերում Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքը: Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որն ստացել Է AUKUS անվանումը: Այս դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կդառնա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար:

Ավստրալիան հայտարարել Է, որ դուրս Է գալիս ֆրանսիական Naval Group ընկերության հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 66 միլիարդ ԱՄՆ-ի դոլար) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: Ինչպես նշել Է ընկերությունը, ինքն Ավստրալիային առաջարկել Է «գերազանց որակի սովորական սուզանավ»: Ֆրանսիայի հետ համաձայնագիրը նախատեսում Էր Barracuda դասի 12 հարվածային սուզանավերի արտադրություն: Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան Իվ լե Դրիանը համաձայնագիրը խզելու մասին Ավստրալիայի որոշումը համարել Է «հարված մեջքին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am

Պիտակ