Հոկտեմբեր 20, 2021 16:33 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի վարչակազմը գաղտնի տեղափոխում է միգրանտ երեխաներին. New York Post

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անչափահաս միգրանտներին Տեխասի նահանգից ինքնաթիռով գաղտնի տեղափոխում Է Նյու Յորք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է New York Post հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրների:

Անչափահաս միգրանտներով ինքնաթիռները գաղտնի ուղարկում են Նյու Յորքի ծայրամաս՝ փորձ անելով… աննկատ կերպով նրանց տեղավորել ամբողջ տարածաշրջանում»,-ասվում Է հրատարակության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Աղբյուրների խոսքով՝ Տեխասից միգրանտներին տեղափոխող չարտերային չվերթերն իրականացվում են օգոստոս ամսից: New York Post-ի տվյալներով՝ մեկ շաբաթ առաջ երկու ինքնաթիռ վայրԷջք Է կատարել Նյու Յորքի նահանգի Ուեսթչեսթերի օկրուգի օդանավակայանում, ժամանածների շրջանում մեծամասնություն են կազմել երեխաները: Հրատարակությունը ուղեւորների թվում նշել Է նաեւ չափահաս տղամարդկանց «ոչ մեծ բաժինը»:

Միգրանտներին ոստիկանների ներկայությամբ այնուհետեւ նստեցրել են ավտոբուսներ:

Նշվում Է, որ ժամանողներին հետագայում իրենց ազգականների հետ տեսել են Նյու Ջերսիի նահանգում կամ Նյու Յորքի նահանգի հատուկ հաստատությունում: Հրատարակության վերլուծության համաձայն, օգոստոսի 8-ից շուրջ 2 հազար անչափահաս միգրանտներ 21 չվերթով ժամանել են օդանավակայան, ընդ որում՝ այդ ինքնաթիռներից մի քանիսը ժամանել են գիշերը կամ վաղ առավոտյան:

Բայդենը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում աշխատանքն սկսել Է այն բանից, որ ձեռնամուխ Է եղել միգրացիայի ոլորտում նախաձեռնությունների դադարեցմանն ու սահմանափակումներին, որոնք մտցվել Էին նրա նախորդի՝ Դոնալդ Թրամփի կողմից:

Զիջողության ակնկալիքներով՝ հազարավոր միգրանտներ ուղեւորվել են ԱՄՆ, իշխանություններն իրադրությունը հարավային սահմանի վրա համարել են ճգնաժամային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am

Պիտակ