Հոկտեմբեր 20, 2021 18:03 Asia/Tehran
  • Ադրբեջանի SOCAR ընկերությունն զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ

«Azad Soz» ալիքն Ադրբեջանի SOCAR նավթընկերությանը ներկայացրել է որպես թմրամիջոցների այդ թվում կոկայինի մաքսանենգման գլխավոր գործոնը, որի հնարավորություններն օգտագործվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Ըստ հաղորդման՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատկանող գումարները արտասահման է փոխանցել SOCAR- ի դուստր ձեռնարկության SOCAR Trading- ի ղեկավար Անար Ալիզադեն և փողերի լվացում իրականացրել:

«Azad Soz» ալիքը հավելել է.<Իլհամ Ալիևն Ալիզադեի օգնությամբ իր երեխաների համար 700 միլիոն եվրո արժողությամբ  գույք է  գնել Արևմուտքի օֆշորային տարածքներում: Ավելի վաղ թուրքական մաֆիայի առաջնորդներից Սեդաթ Փեքերը նույնպես բացահայտել էր, որ SOCAR- ը ներգրավված է հերոինի ապօրինի շրջանառության մեջ>:

Եվրոնյուզը հոկտեմբերի 18-ին հաղորդել է.«SOCAR- ը մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի  սպանության պատվիրատուներից մեկն էր: Մալթացի հետաքննող լրագրող,  հակակոռուպցիոն գործիչ Դաֆնե Կարուանա Գալիցիան  հետաքննություն էր սկսել SOCAR- ի անօրինական գործունեության վերաբերյալ»: