Հոկտեմբեր 21, 2021 08:24 Asia/Tehran
  • Բրիտանիայում բողոքի հայց է ներկայացվել բին Սալմանի և բին Զայեդի դեմ՝  պատերազմական հանցագործությունների համար

Բրիտանացի իրավապաշտպան իրավաբանների խումբը դատական ​​հայց է ներկայացրել Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգների դեմ՝ Եմենում ռազմական հանցագործությունների իրականացման համար:

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ ՝ «Գրոնիկա 37» անունով բրիտանացի իրավապաշտպանների խումբը հայց է ներկայացրել բրիտանական դատարաններից մեկին, որում Սաուդյան թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը և ԱՄԷ -ի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Զայեդը մեղադրվում են Եմենում ռազմական հանցագործություններին մասնակցություն ունենալու մեջ:

Ըստ այս հաղորդման, բրիտանացի իրավապաշտպանների խումբը նաև ասել է, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ -ի 20 քաղաքական և ռազմական պաշտոնյաներ ներգրավված են Եմենում մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների  մեջ և կոչ են արել Բրիտանիա ժամանելուն պես, նրանց անհապաղ ձերբակալել :

Խումբը պետք է գործը ներկայացնի բրիտանական ոստիկանությանը և գլխավոր դատախազին:

Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի դեմ տարվող պատերազմը մինչ օրս տասնյակ հազարավոր զոհերի և միլիոնավոր եմենցիների տեղահանման պատճառ է դարձել:

Պիտակ