Հոկտեմբեր 21, 2021 12:23 Asia/Tehran
  • Ադրբեջանում ձերբակալված երկու իրանցի վարորդներն ազատ են արձակվել

Ադրբեջանում ձերբակալված երկու իրանցի վարորդներն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում, Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Բաքվում վերջին ամիսներին ձերբակալված երկու իրանցի վարորդներն ազատ են արձակվել և հանձնվել Իրանի դեսպանատանը»:

Ադրբեջանի զինված ուժերը անհիմն ու կեղծ մեղադրանքներով ձերբակալել էին իրանցի երկու վարորդների: