Հոկտեմբեր 21, 2021 15:44 Asia/Tehran
  • Բին Սալմանի և Բին Զայեդի դեմ բողոքներ Բրիտանիայում՝ ռազմական հանցագործությունների համար

Մի խումբ բրիտանացի իրավապաշտպաններ Եմենում պատերազմական հանցագործությունների հարցով հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգների դեմ:

Չորեքշաբթի օրը, բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ «Գրոնիկա 37» անունով բրիտանացի իրավապաշտպանների խումբը հայց է ներկայացրել բրիտանական դատարաններից մեկին, որում Սաուդյան գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանը և ԱՄԷ-ի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Զայեդը մեղադրվում են Եմենում ռազմական հանցագործություններին մասնակցելու մեջ:

Ըստ զեկույցի, բրիտանացի իրավապաշտպանների խումբը նաև ասել է, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի 20 քաղաքական և ռազմական պաշտոնյաներ ներգրավված են Եմենում մարդու իրավունքների հանցագործությունների կատարման մեջ և կոչ են արել Բրիտանիա ժամանելուն պես անհապաղ ձերբակալել նրանց:

Խումբը պետք է, Եմենում ռազմական հանցագործությունների հարցով հայց ներկայացնի բրիտանական ոստիկանության և գլխավոր դատախազությանը:

Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենում պատերազմի սկսվելը մինչ այժմ տասնյակ հազարավոր զոհերի և միլիոնավոր եմենցիների տեղահանման պատճառ է դարձել:

Պիտակ