Հոկտեմբեր 21, 2021 16:02 Asia/Tehran
  • Լարվածություն՝ ԱՄՆ հանրապետականների և դեմոկրատների միջև

ԱՄՆ Կոնգերսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները չնայած դեմոկրատների համաձայնությանը, հերթական անգամ խոչընդոտել են տարբեր նահանգներում քվեարկության ազատության մասին օրենքի ընդունմանը:

Ինչպես հայտնում է Reuters- ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները համոզված են, որ դեմոկրատները մտադիր են իրենց կուսակցության վերահսկողության տակ գտնվող քվեների վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը:

 ԱՄՆ  Կոնգրեսում  դեմոկրատների մեծամասնության ղեկավար Չաք Շումերն ասել է.«Սա հանրապետականների  ​​ընդդիմություն է ԱՄՆ-ի ժողովրդավարության նկատմամբ: Սա այն հարցն է, որին պետք է  մեծ ուշադրություն դարձնի Ներկայացուցիչների պալատը»:

Օրինագիծը պետք է հաստատվի առնվազն 60 կողմ ձայնով, ինչը դեռ հնարավոր չի եղել հանրապետականների առավելագույն դեմ  ձայների պատճառով:

«Դեմոկրատների այս քայլը ենթահող է ստեղծում մի օրինագծի համար, որին մենք  առայժմ դեմ ենք երրորդ անգամ», - ասել է հանրապետական Միթչ Մաքքոնելը:

Միացյալ Նահանգների դեմոկրատները փորձել են համոզել իրենց ընդդիմադիր կուսակցությանը ընդունել օրինագիծը, սակայն,  չեն հաջողել:

Պիտակ