Հոկտեմբեր 21, 2021 17:28 Asia/Tehran
  • ԿՀՎ տնօրեն. Դեռևս կա ՀԳՀԾ վերադառնալու հնարավորություն

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ դեռևս կա ՀԳՀԾ լիարժեք վերադառնալու հնարավորություն:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ուիլյամ Բերնսը հավելել է.«ՀԳՀԾ վերադառնալու ցանկություն կա: նախագահ Բայդենը բացեիբաց ցույց է տվել, որ ցանկանում է, որպեսզի դա տեղի ունենա»:

«Մեծ հարց է, թե Իրանի նոր կառավարությունն որքանո՞վ է լուրջ տրամադրված  այս  հարցում», ասել է Բերնսը: 

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցների չեղարկման դեպքում, կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը:

Իրանի համար կարևորը  բռնի պատժամիջոցների վերացումն է,և ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ով  ստանձնած պարտավորությունների կատարումը՝ բանակցությունները վերսկսելու համար: 

Պիտակ