Հոկտեմբեր 21, 2021 17:33 Asia/Tehran
  • Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-35 կործանիչներ գնելու շուրջ լարվածությունը շարունակվում է

Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ից պահանջել է նյութական վնասի փոխհատուցում և միաժամանակ F-35 կործանիչի գնումը դադարեցնելու հետ կապված՝ փողերի վերադարձը Թուրքիային:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը կփոխհատուցի 1,4 միլիարդ դոլարը, որը վճարել է F-35 կործանիչներ գնելու համար:

Էրդողանը զգուշացրել է, որ ԱՄՆ -ն պետք է Անկարային վերադարձնի այդ գումարները:

Թուրքիայի նախագահը վերջերս Նյու Յորք կատարած այցից և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո ասել է.  «Ես երբեք Անկարա-Վաշինգտոն հարաբերություններն այսքան լարված չեմ տեսել»:

Էրդողանի դիրքորոշումը հնչում է ամիսներ անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ Անկարային պաշտոնապես տեղեկացրել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի արտադրության պլաններից դուրս գալու մասին:

 

 

 

 

 

Պիտակ