Հոկտեմբեր 21, 2021 18:08 Asia/Tehran
  • Գրոսսի.Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Վիեննայի բանակցությունների ճակատագրի համար

Անդրադառնալով Իրան կատարելիք իր այցին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն ասել է, որ առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ են լինելու Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների ճակատագրի համար:

Washington Post թերթին տված հարցազրույցում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հայտնելով, որ շուտով կայցելի Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով, հավելել է.«Առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ են լինելու այն հարցում թե արդյոք ԱՄՆ-ն և Իրանը կվերադառնա՞ն ՀԳՀԾ-ի հարցով բանակցության սեղանի շուրջ»: 

Վիեննայի բանակցությունների վերաբերյալ Գրոսսին ասել է, որ  ՀԳՀԾ-ի  բոլոր անդամներն ասել են, որ  եթե Իրանում ՄԱԳԱՏԷ -ի վերահսկողության համակարգը լիովին չվերականգնվի, նման համաձայնության հասնելը շատ դժվար կլինի,:

Մինչ այժմ Վիեննայում անցկացվել է ՀԳՀԾ-ի հարցով բանակցությունների վեց փուլ՝ ԱՄՆ -ի վերադարձը  ՀԳՀԾ հեշտացնելու նպատակով: Կողմերն ասում են, որ բանակցություններում շոշափելի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ կան որոշ տարաձայնություններ: