Հոկտեմբեր 22, 2021 10:58 Asia/Tehran
  • Էրդողանը սպառնացել է վտարել տասը երկրների դեսպաններին

Թուրքիայի նախագահը սպառնացել է վտարել Անկարայում տասը երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին, որոնք պահանջել են ազատ արձակել հակաթուրքական ակտիվիստին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «ԱԳՆ -ին ասել եմ, որ Անկարան չի կարող ընդունել  այդ երկրների դեսպաններին»:

Կանադան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեդիան և Միացյալ Նահանգները երկուշաբթի օրը տարածել են հայտարարություն՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով արագացնել և արդար անցկացնել Անկարայում ընդդիմադիր գործիչ Օսման Կավալայի գործի քննությունը:

Քավալան, որը հրատարակիչ է, չորս տարի կալանքի տակ է առանց դատավարության։

ԵԽ-ն այդ կապակցությամբ վերջերս Թուրքիային սպառնացել էր պատժամիջոցներով։

Պիտակ