Հոկտեմբեր 22, 2021 12:36 Asia/Tehran
  • Ռուսաստանում օտարերկրացիներին թույլ կտան համատեղել ժամանման նպատակները. ՆԳՆ–ի նախագիծը

Ռուսաստանում օտարերկրացիներին թույլ կտան համատեղել ժամանման նպատակները, ինչպես նաև անկախ դրանից՝ զբոսաշրջային ուղևորություններ իրականացնել և ստանալ բժշկական ծառայություններ

 Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, բժշկական և առողջապահական զբոսաշրջության միջազգային կոնգրեսի ժամանակ ասել է ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Ադզինովը։

Ինչպես նշել է Ադզինովը` մշակված միգրացիոն օրինագծի համաձայն, երկրում գտնվելու թույլատրված ժամանակահատվածի ընթացքում օտարերկրացիները կկարողանան փոխել իրենց ժամանման նպատակն առանց Ռուսաստանի սահմանները լքելու։

«Ամրագրվում է ժամանման առանձին նպատակների համատեղման հնարավորությունը (օրինակ՝ աշխատանք և ուսում)», – ասել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը։

Ադզինովը նշել է, որ օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանում բուժվելու համար կկարողանան վիզայի նոր (սովորական բժշկական) տեսակ ստանալ։

«ՌԴ բուժման նպատակով մուտք գործող օտարերկրյա քաղաքացու և նրան ուղեկցող անձի համար սովորական բժշկական վիզա կձևակերպվի», – ասել է նա։

Նման վիզա կտարամադրվի մինչև մեկ տարի ժամկետով։

Բացի այց, Ադզինովի խոսքով, օտարերկրացիների կողմից իրավախախտումներ կատարելու կանխարգելման միջոցառումներից մեկի համաձայն, օրինագիծը նախատեսում է իրավասու պետական մարմինների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ օտարերկրյա քաղաքացիներին` իրավաբանական տեսանկյունից նշանակալի իրադարձությունների, կոնկրետ գործողությունների կատարման անհրաժեշտության, ինչպես նաև դրանց չկատարման իրավական հետևանքների մասին իրազեկելու պարտավորությունը։

armeniasputnik.am

Պիտակ