Հոկտեմբեր 22, 2021 16:40 Asia/Tehran
  • 2022 թ. բելառուսա-թուրքական փոխգործակցությունը քննարկվել Է Ստամբուլում կայացած հանդիպմանը

Ստամբուլում Բելառուսի գլխավոր հյուպատոսությունում տեղի Է ունեցել կլոր սեղան՝ Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի կոմիտեի Բելառուսա-թուրքական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԲԵԼՏԱ-ի թղթակցին հաղորդել են բելառուսական սահմանապահ հաստատությունում:

Տեղի Է ունեցել կարծիքների փոխանակություն Բելառուսի եւ Թուրքիայի միջեւ առեւտրատնտեսական զարգացման եւ ներդրումային համագործակցության հեռանկարների շուրջ:

Խոսք Է գնացել 2022 թվականին փոխգործակցության պլանների մասին: Միջոցառումն անցկացվել Է Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերի մշտական հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ Բելառուսի պատվիրակության՝ Թուրքիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում:

armenpress.am

Պիտակ