Հոկտեմբեր 22, 2021 17:57 Asia/Tehran
  • Պուտինը հիշեցնում է՝ հայ-ադրբեջանական խնդրի հեռակառավարման վահանակը Ռուսաստանի ձեռքին է

«Ղարաբաղի սահմանների հետ կապված իրավիճակի կարգավորումն առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ, որովհետև սահմանների խորհրդային  քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստում ունեցած ելույթի ժամանակ՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծումը պահանջում է փոխզիջումներ:

Ըստ Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցուցաբերել են քաղաքական իմաստություն՝ դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում։ «Այսօր անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երկարաժամկետ կարգավորման համար: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու երկրներն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները: Այնուհետև տրանսպորտային երթուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում կբացվեն, ինչը պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի անվտանգության համար: Իրավիճակը Ղարաբաղում մինչ այժմ հաջողվում է պահպանել, թեև այն առանց միջադեպերի չի անցել։ Սակայն դժվար է պատկերացնել իդեալական պատկեր այսքան տարվա թշնամությունից հետո»,- ասել է ՌԴ նախագահը։

civic.am/politics

 

Պիտակ