Հոկտեմբեր 22, 2021 18:26 Asia/Tehran
  • Մենք հասնում ենք մեր ուզածին. Ալիև

«Դուք գիտեք, որ խորհրդային տարիներին Կովսականում օդանավակայան չկար: Բայց այժմ լինելու է ոչ թե ուղղակի օդանավակայան, այլ միջազգային օդանավակայան, և Կովսականը կդառնա մեր երկրի տրանսպորտային լոգիստիկայի կենտրոնը»,- այս մասին օկուպացված Կովսականում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նաև ասել է. «Այստեղից անցնում է Զանգեզուրի միջանցքը, կառուցվում է երկաթուղի, կառուցվում է Հորադիզ-Աղբենդ մայրուղին: Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»:

Ալիևը նաև մեղադրել է հայ ժողովրդին «արտասահմանյան ընկերությունների հետ անօրինական կերպով Վեժնալի ոսկու հանքավայրը շահագործելու» մեջ:

 «Սկսվել է այդ օտարերկրյա ընկերություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը»,- նշել է նա:

hraparak.am