Հոկտեմբեր 24, 2021 12:12 Asia/Tehran
  • Գրոսսի. Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպումը առանձնահատուկ կարևորություն  ունի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը, անդրադառնալով Իրանի արտգործնախարարի հետ հանդիպելու իր ցանկությանն ասել է. «Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպումը հատուկ նշանակություն ունի»:

NBC-ին տված հարցազրույցում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկնել է Իրան այցելելու և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպելու իր ցանկությունը, նշելով. «Հուսով եմ, որ շուտով առիթ կլինի հանդիպել Իրանի նոր արտգործնախարարի հետ»:

Գրոսսին հավելել է. «Ճիշտ այնպես, ինչպես որևէ խնդիր կամ թյուրիմացություն առաջանալիս մենք կարող ենք խոսել դրա մասին, հիմա ես պետք է հանդիպեմ Իրանի նոր արտգործնախարարի հետ»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հավելել է. «Ներկա պահին Իրանի  կոողից միջուկային ռումբ ձեռք բերելու փորձի հետքեր չկան»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio