Հոկտեմբեր 25, 2021 08:09 Asia/Tehran
  • Բջջային հեռախոսների և պլանշետների օգտագործման բացասական ազդեցությունը երեխաների վրա

Դանիացի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ բջջային հեռախոսների, պլանշետների և համակարգիչների օգտագործումը բացասաբար է անդրադառնում երեխաների և դեռահասների քնի վրա։

Դանիացի գիտնականների կարծիքով՝ երեխաների և դեռահասների շրջանում քնի պակասը, վատ քունը և գիշերը արթնանալու խնդիրը հիմնականում կապված են բջջային հեռախոսների և պլանշետների օգտագործման հետ:

Դանիայի հանրային առողջության ազգային հիմնադրամի 10-ամյա հետազոտության արդյունքների համաձայն, մասնագետները նախազգուշացնում են երեխաների և դեռահասների հոգեկան և ֆիզիկական առողջության  վրա քնի պակասի և անքնության ազդեցության կապակցությամբ:

Հիմնադրամի հետազոտողները ասում են, որ իրենց հետազոտությունը հաստատում է այն վարկածը, որ էլեկտրոնային սարքերի մոնիտորներից արտացոլված կապույտ գույնը խանգարում է մարդու մարմնում քնի հորմոնի սեկրեցմանը, որը հայտնի է որպես մելատոնին:

Ուստի հետազոտողները խորհուդր են տալիս ծրագրված կերպով օգտագործել այդ սարքերը,  և դրանք երեխաների և դեռահասների ննջասենյակներից դուրս տեղակայել: