Հոկտեմբեր 25, 2021 16:19 Asia/Tehran
  • Մոսկվա. ՄԱԿ -ը պատրաստ է չեղարկել «Թալիբան»-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Անդրադառնալով Աֆղանստանում համապարփակ կառավարություն ձևավորելու անհրաժեշտությանը, Մոսկվան հայտարարել է, որ ՄԱԿ -ը պատրաստ է չեղարկել «Թալիբան»-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Երկուշաբթի օրը Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Կաբուլովը «Ռուսաստանն այսօր» գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է.  «Թալիբան»-ը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի համապարփակ կառավարություն ձևավորելու համար»:

Ռուսաստանի ԱԳ  նախարարությունն ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ հերքելով համապարփակ կառավարություն ձևավորելու համար «Թալիբան»-ին վերջնաժամկետ տրվելու մասին լուրերը, հայտարարել է.«Այս հարցի համար ժամանակացույց չի սահմանվել, և դա մոսկովյան հանդիպման խնդիրը չէր: Մենք չէինք պատրաստվում վերջնաժամկետ սահմանել թալիբների համար `հաջորդ քայլերը պլանավորելու համար»:

Ռուս պաշտոնյայի խոսքերով, ՄԱԿ -ը պատրաստ է չեղյալ հայտարարել «Թալիբան» շարժման նկատմամբ սահմանված պատժամիջոցները, և դա տեխնիկական հարց է, որը Ռուսաստանը պատրաստ է լուծել:

 

 

Պիտակ