Հոկտեմբեր 26, 2021 12:24 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը կրկին հարձակմամբ է սպառնացել Հայաստանին

«Ազեր-Թաջ» գործակալության հաղորդման համաձայն, Կուբաթլու կատարած այցի ընթացքում Ալիևն ասել է.«Պատերազմն ավարտվել է: Սակայն մեզ պարտադրում են պատերազմել և մենք պատրաստ ենք պատերազմել թե քաղաքական և թե ռազմական դաշտում»:

Ալիևն ասել է.«Մենք ապացուցել ենք, որ այն ազգը չենք, որ գլուխ խոնարհենք որևէ մեկ ի առաջ: Առջևում վերակառուցման շատ աշխատանքներ կան, որը պետք է իրականացնենք պատերազմում կրած հաղթությանը համապատասխան: Պատմական այս հաղթանակից հետո, նոր մակարդակի պետք է հասցնենք երկրի վերակառուցումը, բարեփոխումների իրականացումն ու տհաճ պայմանների դեմ պայքարը»:

Առանց Ղարաբաղի հարցը վերջնական լուծելու 2020 թվականի պատերազմը դադարեցնելու իր քաղաքականությունը անուղղակի արդարացնելու համար, Ալիևն ասել է.«Մենք նպատակ էինք դրել ամբողջությամբ ազատագրել գրավված տարածքները: Սակայն չգիտեինք թշնամին երբ կհանձնվի: Սակայն պատերազմի ընթացքում, բազմիցս ելույթների ժամանակ արտասահմանցի լրագրողներին ասել եմ, որ եթե թշնամին հայտարարի մեր տարածքներից նահանջի ժամանակը, մենք պատրաստ ենք դադարեցնել պատերազմը և հավատարիմ կմնանք այդ խոստմանը»:

Պիտակ