Հոկտեմբեր 26, 2021 18:05 Asia/Tehran
  • ԱՄՆ միջմայրցամաքային  հրթիռները սպառնում են համաշխարհային անվտանգությանը

Ամերիկյան Newsweek թերթն անդրադառնալով աշխարհում միջուկային մարտագլխիկների թվի ավելացմանը, գրել է, որ ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները սպառնում են աշխարհի անվտանգությանը։

Newsweek-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի սպառազինության ցուցակում ներառված են 665 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, սուզանավային բալիստիկ հրթիռներ և ծանր ռմբակոծիչներ, որոնք սպառնում են համաշխարհային անվտանգությանը:

Ըստ հաղորդման, այդ ցուցակում ներառված մյուս զենքերից են՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վրա  տեղադրված 1389 մարտագլխիկներ, սուզանավային բալիստիկ հրթիռներ և ծանր ռմբակոծիչների համար նախատեսված միջուկային մարտագլխիկներ, ինչպես նաև  800  միջմայրցամաքային բալիստիկ կայաններ, տեղակայված և չտեղակայված սուզանավային բալիստիկ հրթիռներ և ծանր  ռմբակոծիչներ։ 

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական  սպառազինության  կրճատման պայմանագրի (Նոր START)  համաձայն՝ երկու երկրները, սահմանափակելով իրենց սպառազինությունը, կարող են ունենալ առավելագույնը 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, սուզանավային բալիստիկ հրթիռներ և ծանր ռմբակոծիչներ:

Պիտակ