Հոկտեմբեր 26, 2021 18:21 Asia/Tehran
  • Գուտերեշը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում առաջարկել է զարգացող երկրներին հատկացնել 100 մլրդ դոլար

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է ամեն տարի զարգացող երկրներին հատկացնել 100 մլրդ ԱՄՆ դոլար՝ կլիմայի փոփոխությունների կանխմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Գուտերեշը խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կլիմայի պահպանման ոլորտում մեր նպատակներին հասնելու համար մենք պետք է ամեն տարի 100 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնենք աշխարհի զարգացող երկրներին՝ կլիմայական հարցերը ֆինանսավորելու համար»,- նշել է նա:

Գուտերեշը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է մինչև ամենաուշը 2040 թվականը հրաժարվել ածխային էլեկտրակայաններից և դադարեցնել հանածո վառելիքի տեսակների արդյունահանումը, ինչպես նաև մթնոլորտն աղտոտող արդյունաբերական ճյուղերի սուբսիդավորումը:

armenpress.am

Պիտակ