Նոյեմբեր 18, 2021 13:42 Asia/Tehran
  • Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է. «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում եվրոպական մի շարք երկրներում

Գերմանիան հայտնվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքի «դրամատիկ» բռնկման փուլում: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ ճգնաժամի հարցով տարածաշրջանային ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:

Հաղորդվում է, որ «Քովիդ-19»-ով վարակման օրական ցուցանիշը չորեքշաբթի նոր ռեկորդ է գրանցել (52 826):

Բելգիան ևս մի շարք միջոցներ է սահմանել՝ փորձելով խուսափել մեկուսացման ռեժիմից: Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի խոսքով՝ «բոլոր տագնապային ազդանշանները միացվել են»:

«Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է, և մենք նույնպես»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ մի շարք վայրեր, ինչպես օրինակ՝ թատրոններ, կինոթատրոններ և թանգարաններ մտնելիս «Քովիդի անվտանգ տոմսեր» անհրաժեշտ կլինեն:

Ավստրալիայում, որտեղ մեկուսացման ռեժիմ է սահմանվել մոտ 2 մլն չպատվաստված անձանց համար, դարձյալ վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է գրանցվել չորեքշաբթի:

Նիդերլանդներում, որտեղ նույնպես ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել, արդեն մասնակի «լոքդաուն» է սահմանվել:

Շվեդիան դեկտեմբերի 1-ից պատվաստման անցաթղթեր է գործարկելու համեգասրահներ և այլ ժամանցայի վայրեր այցելելու համար:

Ֆրանսիայում արդեն կորոնավիրուսի 5-րդ ալիքն է մոլեգնում՝ ըստ կառավարության խոսնակ Գաբրիել Ատալի: Չորեքշաբթի երկրում վարակման ավելի քան 20 000 դեպք է արձանագրվել:

Tert.am

 

Պիտակ