Նոյեմբեր 27, 2021 08:58 Asia/Tehran

Թուրք բանվորները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու վատ կենսապայմանների և ցածր աշխատավարձի դեմ:

Ուրբաթ օրը Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արհմիությունների համադաշնությունը Ստամբուլում, Անկարայում և այլ քաղաքներում բողոքի երթ է անցկացրել՝ ի նշան բողոքի բանվորների կյանքի վատ պայմանների դեմ։

Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը։

Աշխատողները ցանկանում են, որ հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը հասնի 5200 լիրայի: Այն ներկայումս կազմում է 3570 լիրա։

 Անկարայում և Ստամբուլում  նույնպես,  չորեքշաբթի օրը, տեղի են ունեցել բողոքի ցույցեր ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի 15 տոկոս արժեզրկման դեմ։

Պիտակ